ԿԱՄԱՐԱՁԵՎ ԻՆՔՆԱԿՐՈՂ ՀԱՆԳԱՐՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Կամարաձև ինքնակրող հանգարների նախատիպը ստեղծվել է 1949 թվականին, երբ պարոն Փիփեր Ս. Փեդերսոնը ներկայացրեց ինքնակրող կամարների կառուցման բոլորովին նոր մեթոդ։ Սա շրջադարձային մոտեցում էր այդ ժամանակաշրջանի համար, քանզի կառույցները կարող էին ծանր բեռ կրել առանց ներքին հենարանի։ Բացի այդ, սա շահավետ էր ֆինանսների և ժամանակի տեսանկյունից, ինչը, անխոս, մեծ առավելություն էր։ 1950 թվականին ստեղծվեց այսպիսի կառույցներ արտադրող առաջին կազմակերպությունը։ Սկզբում “Wonder Building” կառուցում էր կամարաձև ինքնակրող հանգարներ ԱՄՆ բանակի համար։ Որոշ ժամանակ անց հանգարների նմանատիպ կառույցները լայն կիրառում գտան գյուղատնետեսության մեջ՝ մասնավորապես հացահատիկի, կարտոֆիլի, բանջարեղենի պահեստների և գոմերի կառուցման համար։ Այս կազմակերպությունը շարունակեց նման ինքնակրող կառույցների արտադրությունը, և արդեն 1958 թ.-ին կազակերպության վաճառքի 60%-ը կազմում էին արդյունաբերական և առևտրային շուկաները։

The President Of The Wonder Building Corporation Of America, Peter S. Pedersen (Left) And Doctor John Rinehart Studying A Scale Model Of A Lunar Building Designed By The Wbca For Lunar Explorers And Scientists,

NITED STATES - OCTOBER 30: The President Of The Wonder Building Corporation Of America, Peter S. Pedersen (Left) And Doctor John Rinehart Studying A Scale Model Of A Lunar Building Designed By The Wbca For Lunar Explorers And Scientists,


The President Of The Wonder Building Corporation Of America, Peter S. Pedersen (Left) And Doctor John Rinehart Studying A Scale Model Of A Lunar Building Designed By The Wbca For Lunar Explorers And Scientists,
1970-ականներին այս ոլորտը շարունակում է իր կայուն զարգացումը՝ ստեղծելով շարժուն արտադրամասեր, որն էլ թույլատրում է այս շինությունների ստեղծումը անմիջապես կառուցման վայրում։
Այս տեխնոլոգիայի պահանջարկը հատկապես մեծացավ Իրաքյան պատերազմի ժամանակ, երբ Ամերիկյան ռազմական ուժերը ցույց տվեցին աշխարհին, թե ինչպես կարճ ժամանակահատվածում ստեղծել պահեստներ, օդանավարաններ, բարաքներ, բունկերներ, ապաստարաններ և այլ ռազմական-տեխնիկական հարմարանքներ՝ օգտագործելով չնչին քանակի նյութեր և ֆինանսներ։
Այս ոլորտը շարունակեց զարգանալ՝ ավելի ներթափանցելով տնտեսության և արդյունաբերության բոլոր ճյուղեր։