top of page

ԿԱՄԱՐԱՁԵՎ ԻՆՔՆԱԿՐՈՂ ՀԱՆԳԱՐՆԵՐ

Ինքնակրող կաղապարով միաթռիչք շինությունները լայն կիրառություն են գտել  դեռեւս 40-ականների սկզբին ԱՄՆ-ում։ Այս կամարաձև հանգարները տարածում են ստացել մի շարք նշանակալի առավելությունների շնորհիվ, որոնցից ամենակարեւորներն են՝ կառուցապատման արագությունը, արդյունավետ ֆունկցիոնալությունը, ինչպես նաեւ կառուցապատման ցածր արժեքը որոնք էլ այս հանգարները հարմար են դարձնում բոլոր տեսակի գործունեության համար։

Բիպլանը նախագծում և կառուցում է բարձրորակ կամարաձև ինքնակրող հանգարներ։ Ընկերությունը օգտագործում է ժամանակակից սարքավորումների շարժական արտադրամասեր, ինչը թույլ է տալիս պատրաստել բոլոր անհրաժեշտ բաղադրիչ պարագաները անմիջապես կառուցպատման վայրում, ինչը ապահովում է զգալի խնայողություն եւ նշանակալի կրճատում է կառուցապատման ժամկետը։ Կառույցի տանիք հանդիսացող կամարաձեւ  1.25-1.30մմ հաստությամբ ցինկապատ մետաղյա թիթեղը(curved shell) կատարում է « ծրար-ի գործառույթ և  ապահովում է կառույցի կամարների կայունությունը առանց կաղապարի կիրառման։

Սա ապահովում է տարածքի ծածկը միաթռիչք կամարով առանց սյուների եւ հեծանների, երաշխավորելով ամբողջ տարածքի մաքսիմալ էֆեկտիվ օգտագործումը, միեւնույն ժամանակ նվազեցնելով կառույցի ծանրությունը, հետեւաբարնաեւ արժեքը։ Ավելին՝ ի շնորհիվ կամարաձև ինքնակրող ծածկի արտադրման եւ տեղադրման հատուկ տեխնոլոգիայի հանգարները հարմարեցված են ցանկացած եղանակային պայմանների։  Ինքնակրող հանգարները ունեն հերմետիկ կառուցվածք եւ ապահովում են 100% անջրաթափանցություն:

Կամարաձև ինքնակրող հանգարները հնարավոր է կառուցել 6-12 մետր բարձրությամբ և անսահմանափակ երկարությամբ օգտագործելով ցանկացած հիմք։ Այս տիպի կառույցների վրա հնարավոր է տեղադրել դարպասեր և դռներ կառույցի ցանկացած հատվածում։ 

iconmonstr-drop-25-240.png

100% անջրաթափանցություն

iconmonstr-time-19-240.png

Կառուցման բարձր արագություն

iconmonstr-coin-10-240.png

Շինարարության եւ պահպանման ցածր արժեք

icons8-Planetarium-96.png

Միաթռիչք տարածություն եւ պլանավորման ճկունություն

iconmonstr-umbrella-1-240.png

Կառուցապատում անկախ սեզոնից

iconmonstr-weather-56-240.png

Ձյան մաքրման աշխատանքներ չեն պահանջվում

iconmonstr-construction-33-120.png

Ինքնակրող կոնստրուկցիայի թեթեւ քաշի շնորհիվ ծախսատար հիմքեր չեն պահանջվում

iconmonstr-calendar-9-240.png

Կծառայի ավելի քան 50 տարի

Բիպլան հանգարները, ըստ կիրառման նպատակի կարող են լինել սառը և տաք։ Տաք հանգարների ջերմամեկուսացման համար օգտագործվում է պոլիուրեթանային փրփուր (PUR), որը նստեցվում է կամարաձեւ տանիքի ներքին մակերեսի վրա։ Ցանկության դեպքումայն նաեւ կարող է երեսպատվել լամելային հավաքովի պրոֆիլներով։   

 

Կամարաձև ինքնակրող հանգարները աշխարհում ունեն լայն կիրառում եւ օգտագործվում են բոլորոլ որտներում, որպես ամենաարդհյունավետ լուծումներ  պահեստների (ներառյալ սառնարան-պահեստները), արտադրողական և գործարանային շենքերի, հացահատիկի և բանջարեղենի պահեստների,սննդի վերամշակման արտադրամասերի, ներքին և արտաքին շուկաների, ցուցասրահների, ավտոտնակների և տեխնիկայի կայանատեղիների, սպորտային համալիրների (օրինակ՝ լողավազաններ, խաղադաշտեր, մարզման դահլիճներ) կառուցման համար։

Տեխնիկական բնութագիր

- Ծածկը ցինկապատ մետաղից 

- Հանգարում բացակայում են սյուները եւ հեծանները

- Հատակը կարող է լինել ցանկացած մակերեւույթ, ասֆալտից մինչեւ բետոն

- Առավելագույն բարձրությունը կամարի ամենաբարձր կետում՝ 12 մ

- Առավելագույն լայնությունը՝ 25մ

- Հանգարի երկարությունը անսահմանափակ է

- Հանգարի շահագործման համար ջերմաստիճանային

  սահմանափակումներ չկան

- Համապատասխանում է ՀՀ սեյսմիկ նորմերին

- Ձյան թույլատրելի մակարդակը՝ 500 կգ/մ2

- Քամու թույլատրելի ուժգնությունը՝ 55 մ/վ

- Ծառայության ժամկետը՝ 50 եւ ավելի տարի

Ինքնակրող հանգարների ստեղծման եւ կիրառության պատմությանը կարող եք ծանոթանալ այստեղ

12.jpg
bottom of page