top of page

ՄԵՏԱՂՅԱ ԿԱՂԱՊԱՐՈՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հեծանային Կաղապարներով Շինությունները առանձնանում են բարձր բեռնատարողությամբ։ Արտադրման եւ տեղադրման հատուկ տեխնոլոգիան ապահովում է շինարարության ժամկետի էական խնայողություն։ Սկիզբ առնելով 80-ականներին Ավստրիայում` այս տեխնոլոգիան այժմ լայնորեն կիրառվում է ողջ աշխարհում։

Բիպլանը արտադրում է բարձրորակ մետաղյա կաղապարներով շինություններ, որոնք կբավարարեն ցանկացած բիզնեսի կարիքները` անկախ գործունեության ոլորտից։ Արագ կառուցվող պողպատե կաղապարով կառույցները չունեն կառուցվածքային սահմանափակումներ, նրանց կրող սյուների յուրաքանչյուր թռիչքը կարող է հասնել մինչեւ 36 մետրի, ինչը տարածքի օգտագործումը դարձնում է առավել արդյունավետ։

Նման շենքերի հիմնական առավելություններից է նաեւ շինարարության բարձր արագությունը, ինչը ապահովվում է ի հաշիվ արտադրական պրոցեսի եւ տեղափոխման արագության, շենքի տեղում արագ հավագման, ինչի համար պահանջվում է սահմանափակ թվով մարդկային ռեսուրս եւ տեխնիկա։ Կարեւոր է նշել նաեւ, որ տվյալ տիպի շինությունների համար ծավալուն հիմքային աշխատանքներ չեն պահանջվում, ինչը իր հերթին բերում է լրացուցիչ ժամանակի խնայողության։ Արագությունը, պահանջվող փոքրաքանակ ռեսուրսները, ինչպես նաեւ ծավալուն հիմքային աշխատանքների բացակայությունը ապահովում են շինության արժեքի մինչեւ 50% նվազեցում` ի համեմատ ավանդական երկաթբետոնային եւ քարե արտաքին պատերով շենքերի։

Մետաղյա կաղապարով արագ հավաքվող շինությունները լավագույնս կհամապատասխանեն դինամիկ աճող կազմակերպություններին, այս տիպի շինությունները շատ ճկուն են տարածքի պլանավորման եւ ապագա ձեւափոխման համար, նրանց հնարավոր է առանց նշանակալի ծախսերի ընդլայնել բոլոր ուղություններով։ Մետաղական կաղապարով շինությունների արտաքին պատերը հավաքվում են նախագծին համապատասխան` նախապես արտադրված սենդվիչ վահանակներով, որոնք ապահովում են հնարավոր ամենաբարձր ջերմամեկուսացում եւ ունեն ցածր դյուրավառություն։

ԲԻՊԼԱՆ-ը նաև առաջարկում է սին-հեծանային շինություններ, որոնք երաշխավորում են հնարավոր ամենաբարձր որակը եւ ամրությունը, քանի որ դրա բոլոր բաղադրիչները արտադրվում են արտադրական հոսքագծերի վրա` գործարանում, եւ ապա հանձնվում են տեղափոխման եւ հավաքման։

Սին-Հեծանների առավելությունները՝

  • Պահանջվող մետաղի խնայողություն։ Սին-հեծանների արտադրության համար պահանջվում է 30-40% ավելի քիչ մետաղ` համեմատած ավանդական մետաղական հեծանների հետ, նվազեցնելով ամբողջ կաղապարի քաշը, որը իր հերթին բերում է նշանակալի խնայողության հիմքերի կառուցման մեջ։

  • Հավաքման բարձր արագություն։ Կաղապարի բոլոր միացումները կատարվում են հավաքման վայրում, բարձր ամրության, գործարանային արտադրության հեղյուսներով։

  • Մաքսիմալ բեռնատարողություն։ Կաղապարի սեփական օպտիմալ կշռի պայմաններում ապահովում է մաքսիմալ բեռնատարողություն։

  • Տեղադրման գնի նվազեցում։ Ի շնորհիվ տեղում հավաքվող կաղապարի եւ համեմատաբար փոքր քաշի` հավաքման համար անհրաժեշտ չեն ծանրաքարշ ամբարձիչներ։

  • Ինքնատիպ տեսք։ Սին-հեծանների ինքնատիպ ֆորմաները կարող են ծառայել ոպես դիզայնի տարրեր։

  • Առավել բարձր անվտանգություն։ Որոշ դեպքերում սին-հեծանային կաղապարները ավելի անվտանգ են, քանի որ ընդունակ են դիմակայել առավել բարձր ծանրաբեռնվածության, ինչի շնորհիվ կաղապարն ամբողջապես ավելի կայուն է եւ հուսալի։

bottom of page